«Twitter»-ն օգտատերերին «վարդագույն ակնոցներ» է առաջարկում
«Twitter»-ի ծառայությունը հերթական անգամ փորձում է լուծել օնլայն-հալածանքների և վիրավորանքների հետ կապված խնդիրը, որի հետ բախվում են օգտատերերը: Ընկերությունում առաջարկում են պայքարել ագրեսիվ զրուցակիցների հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նոր գործառույթը թույլ է տալիս որոշակի բառեր, հեշթեգներ և էմոցիիներ պարունակող գրառումներն արգելափակել: Եթե ինչ-որ մեկը նշի, թե որն է արգելված բառը, օգտատերերը չեն ստանա և չեն տեսնի այդ հրապարակումը: Բացի կոնկրետ բառերից, հնարավոր է նաև արգելափակել որոշակի արտահայտություններ և զրույցներ:
Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ գործառույթ է իրականացրել «Facebook» սոցկայքին պատկանող «Instagram»-ը: Այն ջնջում է ցանկացած մեկնաբանություն, որը պարունակում է «սև ցուցակից» ինչ-որ բառ, իսկ ցուցակը պատկանում է կոնկրետ օգտատիրոջը:
«Twitter»-ի նոր հնարավորությունը կավելանա արդեն գոյություն ունեցող «Արհամարհել» ֆունկցիային: