«Одноклассники»-ից գաղթածները
Տղաների մի մասսա կա, որոնց ես անվանում եմ «Barew dzes»: Այս խմբի տղաները հիմնականում «Одноклассники»-ից պատերազմական տարիներին գաղթածներն են։
Նրանց համար ֆեյսբուքյան էջը ֆեյսբուքյան սայտն է, իրանց համար բոլոր աղջիկները փչացած են, բոլորը իրանց համար խելագարվում են, ու իրանք դեռ մտածում են, որ ՖԲ-ում լայքը կլասս դնելն է:
Այս խմբի տղաները տորմուզ չունեն, իրանք կարող են անդադար, անպատասխան նամակ գրեն։
Նրանց խմբին պատկանող տղերքը հիմնականում գրում են լատինատառ ու միանգամից վրա են տալիս ու պրյամոյից համար ուզում։
Իրանք բոլոր էն աղջիկներին, ում չեն հասնում, անվանում են գեշո ու անբարոյական։
Իրանց գրչին են պատկանում այնպիսի հիասքանչ արտահայտություններ, ինչպիսիք են՝ «dzer tany giten vor hreshtak e aprum և mi hat patasxani ban em asum»:
Նրանք շատ վտանգավոր են ու սնվում են հիմնականում աղջիկների ներվերի բջիջներով։
Անկախ Հայաստան. ֆեյսբուք;