Ո՞ւմ օգտին են քվեարկել Ամերիկայի հայերը
Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ նոր նախագահն է: ԱՄՆ 45-րդ նախագհն ստացել է 289 ձայն՝ պարտության մատնելով Հիլարի Քլինթոնին: Թրամփի համար քվեարկել է 58.034.146 ամերիկացի: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:
Միչիգանի, Կալիֆոռնիայի և Վիրջինիայի հայերը ևս ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Նախօրեին հայտնի հայերն իրենց սոցիալական էջերում կոչ էին արել մասնակցել ընտրություններին և ընտրել այն թեկնածուին, ում շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերությունները կզարգանան:
«Ամերիկայի ձայն»-ը ռադիոհաղորդման ժամանակ հայերի պատասխաններն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ նրանք իրենց ձայնը հավասարապես տվել են և՛ Թրամփին, և՛ Քլինթոնին: