Աշխարհի ամենակարճ թռիչքը 8 րոպե է տևում
Եվրոպայում «Austrian Airlines» ավստրիական ավիաըներությունը մեկնարկել է ամենակարճ չվերթը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թռիչքը կապում է Շվեյցարիայի և Գերմանիայի օդակայանները: Թռիչքի տևողությունն ընդամենը 8 րոպե կլինի, որի ընթացքում օդանավը կանցնի 20 կմ:
Այժմ այս չվերթը ամենակարճն է աշխարհում: Առաջին չվերթն իրականացվել է նոյեմբերի 3-ին: Օրվա ընթացքում ավիաընկերությունը կիրականացնի 2 չվերթ: Տոմսի արժեքը սկսվում է 36 եվրոյից: