Հայտնի են Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի թեկնածուների անունները
Հրապարակվել են Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի թեկնածուների անունները:
Նրանք 4-ն են` Պոլսո Հայոց պատրիարքի ներկայիս փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցելու համար պարտադիր պայման է Թուրքիայում ծնված լինելը: Հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել էր ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին: