Բարձր ինտելեկտը տղամարդուն ավելի հավատարիմ է դարձնում
IQ-ի բարձր մակարդակը տղամարդկանց դարձնում է ավելի հավատարիմ են իրենց կողակիցներին: Այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտի փորձագետները պնդում են, որ բարձր ինտելեկտը թույլ է տալիս ուժեղ սեռի ներկայացուցիչներին նախապես հաշվարկել ամուսնությունից դուրս հարաբերությունների հեռանկարը, գնահատել նման կյանքի բոլոր թերությունները և հրաժարվել դրանից` խելամտությունից ու ողջամտությունից ելնելով:
Բացի այդ, մեկ անգամ ամուսնանալը մեծացնում է տղամարդու կյանքում հարմարավետության մակարդակը, ազատում է միշտ նոր կողակից փնտրելու անհրաժեշտությունից, նվազեցնում է սթրեսի հավանականությունը և բարելավում է առողջությունը: