ՌԴ ռազմաօդային ուժերը 13 օր հարվածներ չեն հասցնում Սիրիայում
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ ռուսական ռազմաօդային ուժերն արդեն 13 օր է հարվածներ չեն հասնցում Սիրիայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան մեկ օրում Մոսուլում 9 օդային հարված է հասցրել:
«Ռուսական և սիրիական օդանավերն արդեն 13 օր է թռիչքներ չեն իրականացնում Հալեպում: 9 հարվածներից 2-ը Մոսուլում իրականացվել է «В-52Н» ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչներով»,-ասել է Կոնաշենկովը: