Ռուս զինվորականները Պուտինին խնդրել են թույլ տալ ավիահարվածներ իրականացնել Հալեպի արևելյան մասում
Ռուս զինվորականները նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են թույլ տալ գրոհայինների ուղղությամբ ավիահարվածների վերսկսումը Հալեպի արևելյան հատվածներում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը և ՌԴ գլխավոր հրամանատարության գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյըի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Կապված այն բանի հետ, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերը չեն դադարում, և գրոհայինները վերսկսել են մարտական գործողությունները կառավարական զորքերի դեմ, ուստի մենք դիմել են Զինուժի գլխավոր հրամանատարին` Հալեպում անօրինական զինված խմբավորումների դեմ ավիահարվածների վերսկսման խնդրանքով»: