«WhatsApp»-ից պահանջել են դադարեցնել Facebook-ի հետ տվյալների փոխանակությունը
ԵՄ իշխանությունները պահանջում են, որ «WhatsApp» մեսենջերը դադարեցնի տվյալների փոխանակությունը Facebook-ի հետ, քանի որ այն սպառնալիք է ստեղծում օգտատերերի անձնական տվյալների համար: Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում տալով The Wall Street Joutnal պարբերականին, որտեղ մասնավորապես ասվում է, որ 29 հոդվածի աշխատախումբը, որը զբաղվում է տվյալների պաշտպանության հարցերով, «WhatsApp»-ի ղեկավարությանը ուղարկել է նամակ, որում անհանգստություն է հայտնում ընկերությունների միջեւ կնքված վերջին համաձայնագրի կապակցությամբ։ Facebook-ը , որը մեսենջերի սեփականատերն է, մուտք է ստացել «WhatsApp»-ի օգտատերերի հեռախոսահամարներին ու այլ անձնական տեղեկությունների։
ԵՄ իշխանությունները պնդում են, որ մարդիկ չեն համաձայնել նման պայմանի, երբ սկսել են օգտվել ծառայությունից։
Նրանք պահանջում են դադարեցնել տվյալների փոխանակությունը քանի դեռ օգտատերերի համար չի ապահովվել ամբողջական իրավական պաշտպանություն։