«WikiLeaks»-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրության 21-րդ մասը
«WikiLeaks» կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 21-րդ մասը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ կայքի աշխատակազմը նամակագրությունը մաս-մաս է հրապարակում: Նամակների առաջին մասը հրապարակվել էր դեռևս հոկտեմբերի 8-ին:
Հիմա արդեն ավելի քան 35․5 հազար նամակ հասանելի է հանրությանը։
Հոկտեմբերի սկզբին «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամուրջի ընթացքում խոստացել էր մինչեւ տարեվերջ հրապարակել «կարևոր տվյալներ» երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ։