Թուրքիայի օդուժը փորձել է խախտել Սիրիայի օդային տարածքը
Թուրքական ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք Հալեպ նահանգի հյուսիսում, սակայն ետ են շրջվել սիրիացի և ռուս զինվորականների նախազգուշացումներից հետո: Այս մասին գրում է РИА Новости-ի գործակալությունը՝ հղում տալով Sputnik գործակալությանը:
Նշվում է, որ թուրքական բանակը, դեռ օգոստոսի 24-ին սկսել էր «Եփրատի վահան» ռազմարշավը «Իսլամական պետություն» ահաբեկչական դեմ: Սիրիացի աշխարհազորայինների աջակցությամբ նրանք վերահսկողության տակ են առել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքը և շարունակում են առաջընթացը դեպի հարավ-արևմուտք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` գրոհի նպատակն է ահաբեկիչներից մաքրել շուրջ 5000 քառ. կմ մակերեսով տարածքն և այնտեղ անվտանգության գոտիներ ստեղծել փախստականների տեղաբաշխման համար: Սիրիայի հարավում թուրքական ուժերը պարբերաբար բախումներ են ունենում քրդական ուժերի հետ, որոնք, ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ:
Դամասկոսում թուրքական զորքերի առկայությունը Սիրիայում համարվում է երկրի սուվերենության խախտում, որն ավելի է խորացնում կոնֆլիկտը: