Մեր երկրի վրա էդպես էլ օլիգարխ ու չինովնիկ չեկավ
Առաջին տպարարանի շենքի պայթեցման կադրերը նայելիս ինձ մի պահ թվում էր, որ մեր ապրած վայրը ոչ թե պետություն է, այլ՝ ջունգլի (բնակելի շենքերի հարևանությամբ գազանային գմփոցներ) կամ ինչ-որ մի քանիսի հոր բոստան (ով, երբ, որտեղ ու ինչ ուզի վարի ցանի):
Մեր երկրի վրա էդպես էլ օլիգարխ ու չինովնիկ չեկավ: Ինչպես, հավանաբար, կասեր հայտնի քաղաքական գործիչ Լեբեդը,«հայ քաղաքակիրթ օլիգարխը նույնն է, ինչ հրեա եղջերվաբույծը». երկուսն էլ դրանցից շատ հեռու են: Այն, որ դուք հասկացողություն երևույթը ձեզնից հեռու է, այդ գիտենք, բայց, ախր, ամբողջ աշխարհը ֆռֆռացել եք, լավ, գոնե չե՞ք տեսել, որ էդ երկրներում հին շենքերը չեն քանդում ու տեղը կլինիկական տգետի խելքին փչած հիմարություն մոգոնում:
Հասկացանք, որ ճաշակ, մտածելու ունակություն, արժեք-բան չունեք (բացի փողից ու կայֆերից), բա գոնե աչք ու բնազդ է՞լ չունեք դուք:
Արման Սահակյան. ֆեյսբուք: