ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ երկրների՝ ռազմական նշանակության բեռների տեղափոխման համաձայնագրին
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ անդամ երկրների՝ ռազմական նշանակության բեռների և անձնակազմի տեղափոխման համաձայնագրին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ավելի վաղ այդ համաձայնագրի ստորագրման մասին հայտնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքում։
«Հավանություն տալ և Պետդումայի վավերացմանն առաջադրելու համար ՌԴ նախագահին ներկայացնել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ ռազմական նշանակության բեռների և անձնակազմի տեղափոխման ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2015-ի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում»,-ասվում է փաստաթղթում։