«Volkswagen»-ը 5 մետրանոց նոր քրոսովեր է ներկայացրել
Գերմանական «Volkswagen» մեքենաշինական կոնցեռնը հոկտեմբերի 7-ին՝ Լոս Անջելեսում ներկայացրել է 7 տեղանոց «VW Atlas» քրոսովերը, որն ունի 5 մ երկարություն: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Նշվում է, որ մեքենան ստեղծվել է «MQB» մոդուլային պլատֆորմի, ինչպես նաև «Skoda Kodiaq» քրոսովերի հիմքով: Սակայն, «Atlas»-ը «Kodiaq»-ի կրկնօրինա համարել դժվար է, «Volkswagen»-ի նոր մոդելը նկատելիորեն մեծ է:
«VW Atlas»-ն առայժմ ներկայացվել է 2 տարբերակով, որոնցից մեկը համալրված է 2լ աշխատանքային ծավալով, 238 ձիաուժ հզորությամբ շարժիչով, իսկ մյուսը՝ 3.6 լ աշխատանքային ծավալով, 280 ձիաուժ հզորությամբ «VR6» բենզինային շարժիչով:
Նշվում է, որ «VW Passat»-ի մոտ առկա է հիանալի մուլտիմեդիա համակարգ, սենսորային համակարգ: Նստատեղերի 3-րդ շարքը մեխանիկական է, իսկ 2-րդ շարքի «բազմոցը» շարժվում է առաջ և հետ: