ԱՊՀ երկրների վարչապետները պայմանավորվել են տնտեսական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին
Անկախ պետությունների համագործակցության երկրների վարչապետները պայմանավորվել են ավտոմեքենաշինության և լեռնային մետալուրգիայի ոլորտում համագործակության մասին: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ստորագրվել են մի շարք համաձայնություններ տնտեսական ոլորտում ԱՊՀ տարածքում համագործակցությունն ամրապնդելու մասին: Դա վերաբերում է լեռնա-մետալուրգիական, ավտոմեքենաշինության ոլորտներում համագործակցության մասին»,- հայտնել է Լեբեդևը:
Նա նշել է, որ իրադարձության օրակարգում ավելի քան 20 հարց կար, որոնք մեծ մասամբ նվիրված են եղել տնտեսական ոլորտում փոխգործության ամրապնդմանը: