ՄԻՊ-ի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ. Զոհրապ Եգանյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա.Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և ՄԱԿ-ի բանաձևերի մասին:
Ա.Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝ նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները»