Օպտիմալացում՝ էներգետիկ ոլորտում
Էներգետիկ ոլորտը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նշանակություն: Իրականացվող գործընթացներում հարկավոր է հնարավորինս քիչ ծախսերով արձանագրել առավելագույն արդյունք:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց օպտիմալացնել էներգետիկ ոլորտը: Համապատասխան գերատեսչություններին տրված հանձնարարականների համաձայն պետք է կրճատել ՀԷԿ-երի թիվը, ինչը նաև կարող է հանգեցնել բնապահպանական մի շարք խնդիրների:
Ակնկալվող լուծումներից մեկը կարող է լինել ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակումը: Բացի դրանից կվերանայվի փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման գործընթացը:
Տրված հանձնարարականի շրջանակներում կվերանայվի նաև
Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հէկ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությունը:
Գլոբալ առումով այս գործընթացով կարող են լուծում ստանալ ոչ միայն էներգետիկ,այլ նաև բնապահպանական մի շարք խնդիրներ: Սպասենք գործընթացի ավարտին:
Նարեկ Սարգսյան. Ֆեյսբուք