Դուտերտեն ինքնաթիռի կործանման վախից Աստծուն խոստացել է այլևս չհայհոյել
Ֆիլիպիննների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Աստծուն խոստացել է այլևս գռեհիկ խոսքեր չօգտագործել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել օդանավում, երբ նա հայրենիք վերադառնալիս է եղել Ճապոնիայից:
«Ես ձայն լսեցի, թե ինչպես էր նա ասում, որ վերջ տամ այդ բառապաշարով խոսելուն, հակառակ դեպքում՝ օդանավը կպայթի: Ես հենց այդ պահին խոստացա այլևս գռեհիկ խոսքեր չասել»,- ասել է Դուտերտեն: