«Apple»-ը ներկայացրել է «MacBook Pro»-ի նոր մոդելը
«Apple»-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել նոր «MacBook»-ի ներկայացումը: Նորույթների երկու տարբերակները՝ 13 և 15 դյույմ դիսփլեյով, սենսորային «TouchBar» պանելն ունեն, որոնք ծածկում են կոճակների վերևի շարքը: Դրանք ընդլայնում են հնարավորությունները և հեշտացնում են սարքավորման հետ աշխատելը՝ ներկայացնելով անհրաժեշտ ծրագրեր, հավելվածներ մուտք գործելու օպերատիվ եղանակ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն
Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը և մարկետինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը պատմել են նոութբուքի նոր մոդելի առավելությունների մասին: Վերջին անգամ այս նոութբուքերը թարմացվել էին 4 տարի առաջ:
«Macbook Pro»-ն ստեղծողները բարելավել են այն՝ ավելացնելով «Touch ID» ֆունկցիան՝ մատնահետքերը ճանաչելու հնարավորությամբ, ինչը նախկինում հասանելի է եղել միայն «iPhone»-ներին և 2013 թվականից՝ նաև «iPad»-ներին: