Մյանման հերքել է օդանավի վթարի ենթարկվելու լուրը
Մյանմայի քաղաքացիական ավիացիան հերքել է արևմտյան ափին անհայտ օդանավի վթարի ենթարկվելու մասին լուրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պարզեցինք լուրի հետ կապված մանրամասները: Նման բան չկա, ամեն ինչ կարգին է: Դեպքի վայրում ոչինչ չի ձեռնարկվում»,- ասել է քաղավիացիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էինք, որ Մյանմայի արևմտյան ափերին անհայտ ինքնաթիռ է վթարի ենթարկվել: