Այսպես են Հայաստանում լուծում հարցեր. տեղյա՞կ է արդյոք այս ամենից Կարեն Կարապետյանը
Տպագրիչների շենքի պայթեցումը մեր երկրում ոչ միայն հակամշակույթ հաղաթարշավի լավագույն արտացոլումն է, այլ նաև հարցեր լուծելու, սեփական բիզնես շահի համար բոլոր արժեքները ոտհարելու անառողջ մթնոլորտի հերթական դրսևորումն է, այսպիսին է այսօր Հայաստանը, այսպիսին է Հայասանի այսօրվա մշակույթը, ճարտարապետությունը, տնտեսությունը, գործարար աշխարհը և այլն, և այլն։
Այսպես են Հայաստանում լուծում հարցեր, տեղյա՞կ է արդյոք այս ամենից Կարեն Կարապետյանը, թե այս ամենը տեղավորվում է նրա մոտեցման մեջ։
Տեղյա՞կ է արդյոք Կարեն Կարապետյանը, թե ինչ խորքային խնդիրներ ունեցող երկրի վարաչապետ է նա, և հասկանո՞ւմ է արդյոք, որ այդ խնդիրները չեն լուծվելու ոչ մի տեսակի «PR» արշավներով, քանի որ այս ժողովուրդն արդեն հոգնել է քաղաքական չստացված «PR»-ից, որովհետև ուզում է զգալ թեկուզ չնչին փոփոխությունների ալիքը, ուզում է զգալ խոստացված առողջ և հավասար միջավայրը։
Եվ առհասարակ մեր վարչապետին պետք է հուշել, որ «PR»-ի օգնությանը դիմում են այն ժամանակ, երբ կա որոշակի նախագիծ, կա ծրագիր, կա քայլ կա մոտեցում, եթե այդ ամենը դեռ չկա չի իրականացվել, ինչի «PR»-ն է անում մեր վարաչապետը։
Արմինե Վարդևանյան. Ֆեյսբուք