Գոհար Պողոսյանը` Արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատու
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի նախկին քարտուղար Գոհար Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ազատման դիմում էր ներկայացրել, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Պողոսյանն ինքը: