«S7 Airlines» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ալմա-Աթայում
Նովոսիբիրսկ-Ֆերգան չվերթն իրականացնող «S7 Airlines» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ալմա-Աթայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Տեղի ժամանակով 12:54 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Պատճառները հայտնի չեն»,-ասվում է օդանավակայանի հաղորդագրությունում:
Ավելի ուշ օդանավակայանի փոխնախագահն ասել էր, որ արտակարգ վայրեջքի պատճառը ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել: