ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ «սառը պատերազմ»-ը կրկնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում և չի ցանկանում կրկնել «սառը պատերազմ»-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի 4.000 լրացուցիչ զինվորականների տեղակայումըԱրևելյան Եվրոպայում մի կանխարգելող ազդանշանը է: Ըստ Ստոլտենբերգի՝ այդ որոշումը պետք է օգնի կանխել հակամարտությունը, այլ ոչ թե հրահրել այն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները նոր բանաձևի են անցել: