Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինության գործընթացը դանդաղել է
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինության գործընթացը դանդաղել է։ «Երրորդ հանրապետություն» անվամբ կուսակցության գրասենյակներ պետք է ստեղծվեին հայաստանյան բոլոր մարզերում, սակայն այս պահի դրությամբ դեռ այդ աշխատանքները միս ու արյուն չեն ստացել։ Որոշ տեղեկություններով՝ խնդիրը ոչ միայն ֆինանսավորումն է։ Վիկտոր Դալլաքյանի՝ Սերժ Սարգսյանի մասին հայտարարությունից հետո իշխանական էլիտայում նրան սատարողները հետ են քաշվել, որպեսզի Սարգսյանը «հանկարծ» այդ հայտարարության հետևում չտեսնի իրենց ականջները։
«Նախագահական նստավայրը ևս դեռ չի «ճշտել» իր վերաբերմունքն այդ կուսակցության նկատմամբ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Նախագահականից նեղացած և Ռուսաստանի գիրկը մեկնած Սեյրան Օհանյանն էլ է դեռ հապաղում՝ չի հայտարարում իր անդամագրման մասին։ Իսկ «մնացյալ» հարցե՞րը։ «Մնացյալ» ասելով՝ նկատի ունեն ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը։ «Մի բացառեք այդ տարբերակը ևս. բանն այն է, որ Ղազախստանի վարչապետը ՀԱՊԿ նիստում ասաց, որ ինքն իրավասու չէ Նազարբաևի փոխարեն որոշում կայացնել այդ հարցում, և պետք է հարցը տեղափոխել ՀԱՊԿ դեկտեմբերյան նիստ, ինչը նաև Հայաստանին էր շատ ձեռնտու։ Պետք է սպասել»,-հորդորեց մեր իշխանական զրուցակիցը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։