«Nissan»-ը «Brexit» -ից հետո կավելացնի ներդրումները Մեծ Բրիտանիայում
Ճապոնական «Nissan» ավտոարտադրողը հայտնել է, որ մտադիր է ավելացնել ներդրումները բրիտանական Սանդերլենդում գտնվող իր գործարանում ու այնտեղ սկսել «Qashqai»-ի և «X-Tra»-ի նոր արտադրությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԵՄ կազմից դուրս գալու՝ Բրիտանիայի որոշման ֆոնին սա առաջին դեպքն է, երբ միջազգային խոշոր ընկերությունը հայտնում է ներդրումներն ավելացնելու որոշման մասին։
«Nissan»-ի ղեկավար Կարլոս Գոնը նշել է, որ որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցության ու երաշխիքների շնորհիվ։