Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել բոլոր լրագրողներին
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել բոլոր լրագրողներին, որոնց ազատազրկել են առանց նրանց հանցավոր գործունեության մասին ծանրակշիռ ապացույցների։ Այս մասին գրում է DW-ն:
Նշվում է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած պետհեղաշրջման փորձը չի կարելի օգտագործել որպես պատրվակ՝ մամուլին ու ընդդիմությանը լռեցնելու համար:
Պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները կալանավորել են 99 լրագրողի ու գրողի և ևս 330 լրագրող զրկվել էր մամուլի հավատարմագրումից։
Նշվում է նոև, որ բացի դրանից երկրում փակվել է 100 լրատվամիջոց: