Ֆրանսուա Օլանդի վարկանիշը գնալով անկում է ապրում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը անկում է գրանցել: Եթե նրա նախկին «ռեկորդային ցածր» վարկանիշը 13 % էր, ապա նոր հարցման արդյունքում պարզվել է, որ դա դեռ նվազագույն շեմը չէ: Այս մասին գրում է RFI-ն ՝ հղում տալով «BVA» ինստիտուտի տվյալներին, որտեղ նշվում է, որ հարցվածների միայն 11 % է կողմ, որ նախագահը մասնակցի 2017 թվականի նախագահական ընտրություններին։ Այսպիսով՝ Ֆրանսու Օլանդն նոր ռեկորդ է սահմանել՝ կորցնելով 2 կետ։
Նշվում է, որ հարցվածների 86 % կարծում է, որ Օլանդը չպետք է առաջադրվի նախագահի պաշտոնում։
Իր հերթին, աջակողմյան քաղաքական գործիչ Ալեն Ժյուպպեն, ով նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մրցակիցն է, ամրապնդել է իր դիրքերը։ Հարցվածների 47 %-n աջակցում է նրան, իսկ Սարկոզիի կողմնակիցների թիվը 18 % է։ Նատալի Կոստյուշկո–Մորիզեին աջակցել է հարցվածների 36 %, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Ֆիյոնին՝ 32 %:
Նշվում է նաև, որ Մանուել Վալսն ըստ «BVA»-ի տվյալների իր վարկանիշը բարձրացրել է 28%-ի, սակայն մոտ 72% հարցված բացասական վերաբերմունք է արտահայտել նրա հանդեպ: