ԼՂ կարգավորման գործում ակտիվություն է նկատվում. Հերբերտ Զալբեր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով դիվանագիտական ակտիվություն կա: Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
Դիվանագետն իր այցը Բաքու դրական է գնահատել: Այս մասին գրում է Trend.az-ը:
Նրա խոսքով՝ երեկ Ադրբեջանի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Այս այցի ընթացքում ես կցանկանայի այցելել շփման գիծ, հանդիպել ներքին տեղահանված մարդկանց հետ: Նախորդ անգամ ես հանդիպել եմ Բաքվի տեղահանված ժողովրդի հետ»,- ասել է Զալբերը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը: Երկխոսությունը շարունակվում է: