Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ,
հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: