Արթուր Աբրահամի ռևանշ մենամարտը չեղարկվել է. մարզիկը վնասել է արմունկը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում:
Մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի և Մյուրեյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին և ավարտվել է Արթուրի հաղթանակով:
Հայտնում եմ, որ նոյեմբերի 12-ի մենամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները:
Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ»: