Մոսկվա-Երևան չվերթին պատրաստվող օդանավի շարժիչն այրվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթին պատրաստվող օդանավի շարժիչն այրվել է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից առաջ: Գործակալությունը հայտնել է, որ հրդեհի պատճառը վառելիքի մնացորդներն են եղել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
«Որևէ վտանգ չի եղել: Օդանավն անգամ տեղից չի շարժվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Օդանավակայանի աշխատակիցներն արագ մարել են կրակը, իսկ ուղևորներին Երևան է տեղափոխել պահեստային ինքնաթիռը: