Հայաստանում և ԱՊՀ 6 երկրում ՀՕՊ միավորված համակարգի մասշտաբային վարժանքներ են սկսվել
ԱՊՀ 7 երկրներում Հակաօդային պաշտպանության համակարգերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Զորավարժությանը մասնակցում է հրամանատարական 130 կենտրոն, 100 մարտական ինքնաթիռ:
Ստուգումներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը:
Լայնածավալ զորավարժություններին ներգրավված են նաև «Ка-27» և «Ми-8» ուղղաթիռներ, ռադիոտեխնիկական, զենիթա-հրթիռային զորքեր: