Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կայանալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել անգլիական թիմին: Այս մասին գրում է «The Sun»-ը:
Ինչպես հաղորդվում է, Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին խաղացողին, ով ամառն էր տեղափոխվել անգլիական ակումբ, չի հաջողվել տպավորել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով վերջին շրջանում չի խաղացնում նրան:
Մխիթարյանը վաղուց վերականգնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում թիմի կազմում: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Պրեմյեր լիգայի խաղում: