Սև ծովի հատակին հայտնաբերվել են 40 հնագույն նավերի մնացորդներ (լուսանկարներ)
Հնագետները Սև ծովի հատակին գտել են նավերի հնագույն գերեզմանատուն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Սև շովի ընդերքի ուսումնասիրությունները իրականացվել են համաձայն հնագույն երթուղիների քարտեզների, որոնք միջնադարում Կ. Պոլիսը կապել են կայսրության հեռավոր մասերի և հարևան երկրների հետ:
Արշավախումբը ուսումնասիրել է ծովի ընդերքը նորագույն սարքավորումների օգնությամբ և գտել է ավելի քան 40 նավերի մնացորդներ` բյուզանդական և Օսմանյան կայսրությունների դարաշրջանին պատկանող: Փորձագետները օգտագորրծել են մեքենաներ, որոնք թույլ են տալիս ծովի խորքերում նկարահանումներ անել, ամրագրել բոլոր երկրաֆիզիկական ցուցանիշները և մի քանի կիլոմետր շառավղով ամրագրումներ կատարել ծովի խորքում:
Ինչպես հաղորդվում է, դատելով լուսանկարներից, ինչը հաջողվել է ստանալ գիտափորձի արդյունքում, ջրի հատակին թթվածնի քիչ պարունակության շնորհիվ նավերը բավականին լավ են պահպանվել: