«Microsoft»-ը հայտարարել է «Brexit»-ով պայմանավորված գնաճի մասին
Ընկերությունը մտադիր է բարձրացնել ծրագրային ապահովման և կորպորատիվ ծառայությունների գինը, և այս ամենը կապված է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ, նաև բրիտանական ազգային արժույթի արժեզրկման հետ: Այս մասին գրում է Reuters-ը:
2017թ.-ի հունվարի 1-ից ձեռնարկության ծրագրային ապահովման գինը կլինի 13%-ով ավելի, իսկ 22%-ով էլ կաճի մատուցվող ծառայությունների գումարը:
«Microsoft»-ը պարզաբանել է, որ գնային փոփոխությունը չի ազդի կազմակերպության սովորական սպառողական ապրանքների վրա: Ֆունտ ստերլինգի փոխարժեքի անկումը ԱՄՆ դոլարի համեմատ շահութաբեր կլինի Միացյալ Թագավորության շատ ընկերությունների համար: