Ֆրանսիայում կդատեն այն լրագրողին, ով հրապարակել է Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարը
Վեց լրագրողներ, լուսանկարիչներ և մեդիա ոլորտի ներկայցուցիչներ Ֆրանսիայում կկանգնեն դատարանի առջև 2012 թ.-ին դքսուհի Քեյթ ՄիդլթոնԻ կիսամերկ լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Սա վերաբերում է տարածաշրջանային հրատարակություններին` «La Provence» թերթին և «Closer Magazine» ամսագրին, ինչպես նաև Սիլվիո Բեռլուսկոնիի «Arnoldo Mondadori Editore» ընկերությանը:
Դատը, հավանաբար, կսկսվի հաջորդ տարի:
2012 թ.-ին Ֆրանսիայի դատարանը արգելել էր տարածել երկրի տարածքում Միդլթոնի կիսամերկ լուսանկարները: Ֆրանսիական վերոնշյալ ամսագիրը հրապարակել էր դքսուհու անկեղծ լուսանկարը, որը արվել էր Ֆրանսիայում արքայական զույգի հանգստի ժամանակ: Քեյքի և Ուիլյամի փաստաբանը երկու հայց էր ներկայացրել ֆրանսիական դատարան` շտապ քաղաքացիական հայց և քրեական` անհայտ անձի դեմ:
Այդ ժամանակ իռլանդական «Daily Star»-ի խմբագիր Մայքլ Օքեյնը հեռացել էր աշխատանքից արքայական ընտանիքի լուսանկարների հրապարակման հետ կապված սկանդալի պատճառով: