1920թ.-ից հետո առաջին անգամ Ճապոնիայի բնակչության թիվը նվազել է
Ըստ մարդահամարի տվյալների` 1920 թ.-ից հետո առաջին անգամ Ճապոնիայի բնակչության թիվը անկում է ապրել: Այս մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները` հղում անելով Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության արդյունքներին:
Նշվում է, որ, ըստ յուրաքանչյուր հինգ տարին մեկ արվող ուսումնասիրությունների, Ճապոնիայի բնակչությունը 2015 թ.-ին կազմել է ավելի քան 127 մլն մարդ, ինչը 0.8%-ով պակաս է, քան 2010 թ.-ին: 65 և ավելի տարիք ունեցող ճապոնացիների թիվը 2015թ.-ին կազմում էր 33,42 մլն մարդ կամ բնակչության 26.7% -ը: