Բրիտանական հագուստի խանութները փակվում են, քանի որ մարդիկ նախընտրում են ինտերնետային գնումները
Բրիտանական հագուստի խանութները ավելի հաճախ են փակվում, քանի որ հաճախորդները գնումներ են կատարում ինտերնետային խանութներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով Financial Times-ին:
Ըստ փորձագետների` այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Բրիտանիայում փակվել է ավելի քան 2.6 հազար խանութ: Առևտրի կետերի բացման ցուցանիշները ևս անկում են ապրել: Արդյունքում մինչև հունիս խանութների թիվը պակասել է 503-ով: Դա 2012 թ.-ից սկսած ամենամեծ կորուստն է:
Նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում բավարար լուրջ դրդապատճառներ չեն եղել, որպեսզի մարդիկ հետևեն նորաձևությանը և նորացնեն իրենց զգեստապահարանը: Վերլուծաբանները հավելում են, որ 2000-ականների սերունդը նախընտրում է գումար կուտակել այլ նպատակներով, օրինակ, ճանապարհորդության և ռեստորաններ այցելելու համար:
Ուսումնասիրության մեջ նաև ասվում է, որ իրավիճակը կարող է նույնիսկ ավելի վատանալ: