Թրամփը ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել է կոռուպցիայի մեջ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, կողմնակալությամբ են լուսաբանում նախընտրական քարոզարշավը:
«Միասին մենք կհաղթենք խարդախ և կոռումպացված լրատվամիջոցներին: Ոչինչ ավելի կոռումպացված չէ, քան այս մարդիկ (ԶԼՄ աշխատկիցները): Ոչ բոլորը, բայց մեծ մասն այդպիսին են: Նրանք կոռումպացված խումբ են»,- ասել է միլիարդատերը Ֆլորիդայում կայացած իր ելույթի ժամանակ:
Թրամփը արդեն մեղադրել էր ԱՄՆ լրատվամիջոցներին իր հանդեպ կողմնապահ վերբերմունքի մեջ: Մասնավորապես մեղադրանքները հասցեագրված էին CNN-ին և New York Times թերթին, որոնք համարվում են դեմոկրատամետ: