«WhatsApp»-ը «Android» օգտատերերի համար նոր գործառույթ է ստեղծել
«WhatsApp»-ը «Android» օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար նոր գործառույթ է ստեղծել` տեսազանդի հնարավորությունը: Տեսազանգեր կատարելու գործառույթը կհայտնվի հավելվածի 2.16.318 տարբերակից օգտվողների մոտ, կարծես թե պատահական սկզբունքով: Այս մասին հայտնում է Androidpolice.com-ը:
«Մենք կարողացանք ստանալ տեսազանգից օգտվելու հնարավորություն հետևյալ կերպով` ջնջելով բոլոր պահված տվյալները, ապա նորից մուտք գործելով համակարգ», - նշավում է կայքում` նախազգուշացնելով, որ պետք է կատարել պահեստային կրկնօրինակում:
Երբ կհայտնվի տեսազանգերի հնարավորությամբ ծրագրի հաստատուն տարբերակը, չի հաղորդվում: