Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի վերաբերյալ
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի վերաբերյալ խորհրդարանի կոալիցիայի վերացումից հետո: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:
«Ղրղզստանի կառավարությանը համարել ազատված, որը ձևավորվել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «Աթա Մեքեն» կուսակցությունների խմբակությունների միջև ստեղծված կոալիցիայի հիմքով 2015թ.-ի նոյեմբերի 2-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարչապետը, առաջին փոխվարչապետը, կառավարության անդամները և հանրապետության վարչական ստորաբաժանումների ղեկավարները պետք է շարունակեն կտարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: