Կիևը չունի բավարար քաղաքական քաջություն. Չուրկին
«Ուկրաինայի իշխանությունները չունեն բավարար քաղաքական քաջություն, որպեսզի ներողություն խնդրեն արևելյան Ուկրաինայի բնակիչներից»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կանանց, խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն շոշափել է Ուկրաինայի արևելքում հակամարտության ընդհանուր թեման` անդրադառնալով նաև Նադեժդա Սավչենկոյին:
«Ուկրաինայի ներկայացուցչի ելույթում հիշատակվել է Նադեժդա Սավչենկոն: Ներում ստանալուց հետո նա վերադարձել է հայրենիք, որտեղ նշել է, որ Կիևը պետք է ներողություն խնդրի Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներից: Ցավալի է, որ Ուկրաինայի իշխանությունները չունեն բավարար ոչ հումանիզմ, ոչ քաղաքական խիզախություն դա անելու համար», - ասել է Չուրկինը: