Ալիևի խոստովանության ժամը
Իր ղեկավարման տարիների ընթացքում Իլհամ Ալիևը աչքի է ընկել ժողովրդի աչքին թոզ փչելու իր անմարդկային կարողությամբ: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նույնիսկ իր այդ միակ կարողությունը դավաճանել է նրան:
Երկուշաբթի օրն իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը բաց տեքստով իր ժողովրդին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսությունը ահավոր լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ նավթի գների տատանվելու հետևանքով:
Երբեմնի լավատես Իլհամը այժմ միայն երազում է շատ քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Իր ելույթի ընթացքում նա բառացիորեն հայտարարել է. «Իմ կարծիքով մենք դուրս կգանք այս իրավիճակից մինիմալ կորուստներով»:
Այս մեկ նախադասությամբ կարելի էր ելույթը վերջացնել, քանի որ սա ամբողջությամբ արտահայտում է Ադրբեջանի ապագա մի քանի ամիսների վիճակը:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք: