Բելգիայի նախկին թագավորը դատարանի առաջ կկանգնի
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը կկանգնի դառարանի առջև կապված հայրության հաստատման մասին գործով։ Դատարան հայց է ներկայացրել մի բելգիացի նկարչուհի, որը պնդում է, որ ինքը թագավորի դուստրն է: Այս մասին գրում է հայտնում է Reuters գործակալությունը, որը նշվում է, որ 48-ամյա Դելֆինա Բոելն ավելի քան 10 տարի փորձել է ստանալ թագավորական ընտանիքի ճանաչումը ու վերջ տալ իր ծագման մասին կանխակալ վերաբերմունքին։
Թագավորը, սակայն երբեք չի մեկնաբանել այդ իրավիճակը։
Բոելի գործը հրապարակայնություն է ստացել 1999 թվականին, երբ հրապարակվել է թագուհի Պաոլայի՝ Ալբերտի կնոջ կենսագրությունը, որտեղ նշվում էր, որ թագավորն արտաամուսնական կապեր է ունեցել, ինչի արդյունքում՝ 60-ականներին ծնվել է նրա դուստրը։