Դավիթ Անանյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Դավիթ Անանյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ¦,-ասվում է հրամանագրում»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: