Բրիտանական ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. կան տուժածներ (տեսանյութ)
«British Airways» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Վանկուվերի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ օդանավը իրականացնելիս է եղել Սան Ֆրանցիսկո-Լոնդոն չվերթը: Օդանավի խցիկում հավաքված ծխի պատճառով անձնակազմի անդամենրը տուժել են:
Օդանավի անձնակազմի անդամներն ու 25 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել են: Արտակարգ վայրէջքի պատճառների մասին մանրամասներ չի հաղորդվում :