Նիցցայում մարդկանց աչքի առաջ առևանգել են հյուրանոցի մենեջերին
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում առևանգել են Կաննում գտնվող հինգաստղանի «Le Grand Hotel» հյուրանոցի կառավարիչների խորհրդի անդամներից մեկին: Ըստ BFMTV-ի` միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը կեսօրին, երբ քաղաքում աշխուժություն էր տիրում:
Անհայտ անձինք բազմաթիվ վկաների աչքի առաջ առևանգել են 76-ամյա Ժակլին Վեյրային` բռնի նստեցնելով իր տան փողոցում տեղակայված մեքենայի մեջ: Իրավապահները դեռ չեն գտել այդ կնոջը:
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ` կազմակերպված խմբի կողմից առևանգում իրականացնելու հոդվածի համաձայն: Այս մասին ասել է Նիսի դատախազ Ժան-Միշել Պրետրեն:
Նշում է, որ 2013 թ.-ին կնոջը փորձել են առևանգել կրկին նույն տեղում: