Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում,
Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի
ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։
Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում
խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ:
Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի,
Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու
ավտոճանապարհներին և Թալին - Մաստարա հատվածում մառախուղ է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։