Չինաստանում շենքի փլուզման հետևանքով 3 մարդ մահացել է
Երեք մարդ է զոհվել չինական Հեյլունցզյան նահանգում կառուցվող շենքի փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ շինարարության ընթացքում շենքի մի մասը փլուզվել է: Երեք մարդ զոհվել է, իսկ մեկն էլ թեթև վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Սույխուա վարչական Մինշույ շրջանի թաղամասում:
Փլուզման պատճառները քննվում են, տարվում է հետաքննություն: